Չի արձագանքել հեռա­խո­սի և դռան զան­գե­­րին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 3, 2011 15:09

Օգոստոսի 2-ին ժամը 23.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի 3-րդ հանրակացարանի 86-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռա­խո­սի և դռան զան­գե­­րին:

Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի հրշեջ-փրկարար ջոկատից մեկ մարտական հաշ­վարկ:

Ժամը 23.17-ին հրշեջ-փրկարարները, հարազատների և ոստիկանության աշխատակիցների ներկայու­թյամբ, բացել են բնակարանի դուռը, որտեղ ուշագնաց վիճակում հայտնաբերել են 1981թ.ծնված Միքայել Միր­զո­­յանին, որին ցուցաբերելով առաջին բուժօգնություն` հանձնել են “1-03” ծառայության աշ­խա­տա­կից­նե­րին: Տուժածը տեղափոխվել է Աբովյան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համա­պա­տասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

 

 

 

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply