Քարաթափում Ձորա­գե­տի կիրճում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 3, 2011 14:45

Օգոստոսի 2-ին`ժամը 18.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան-Լոռի բերդ ավտոճանապահի 2-րդ կմ-ում` Ձորա­գե­տի կիրճում,  տեղի է ունեցել քարաթափում, կա տուժած եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Ժամը 19.30-ին փրկարարների ուժերով քարերի տակից դուրս է բերվել Ստեփանավան քաղաքի բնակիչ 1967թ. ծնված Մնացական Թաթուլյանը, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով “1-03” ծառայու­թյան աշխատակիցների կողմից հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի հիվանդանոց:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply