Բախվել են ավտոմեքենաները

Օրվա լուր | | August 3, 2011 14:43

Օգոստոսի 2-ին ժամը 19.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 12.30-ի սահ­ման­ներում, Վայոց ձորի մարզի Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134-րդ կմ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար եւ կա տու­ժած:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են “ԳԱԶ-53” մակնիշի առանց պետհամարանիշով (վարորդ 1982թ.ծնված Բագ­րատ Զաքարյան) և “ԳԱԶել-322132” մակնիշի 9775Լ պետհամարանիշով (վարորդ 1984թ. ծնված Նորիկ Ավետիսյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով “ԳԱԶել-322132” մակնիշի միկրոավտոբուսի ուղևոր Արարատ քաղաքի բնակիչ 1982թ. ծնված Աշոտ Սմբատ­յանը տարբեր աստիճանի մարմնական վնաս­վածք­ներով հոս­պի­տա­լաց­վել է Վայք քաղաքի հիվանդանոց:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

տու� ��H�Jh\I�ղո­տա­յի թիվ 2ա շենքում` ՀՀ Պաշտպանության նախարարության Արաբկիրի զինկոմիսարիատում, պայթուցիկ սարք է տե­ղա­դրված:

 

Դեպքի վայր` Ազատության պողոտայի թիվ 2ա շենք են մեկնել Երևան քաղաքի թիվ 11 Հատուկ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշ­վարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ փրկարար ջոկատի 1-ին հերթապահ խումբը:

Իսկ մյուս դեպքի վայր`Մամիկոնյաց փողոցի թիվ 1 շենք, մեկնել է Երևան քաղաքի թիվ 5 Հատուկ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշ­վարկ:

ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուժերով իրականացված որոնողական աշխատանք­նե­րի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Ժամը 11.41-ին հայտարարվել է տագնապի ավարտ:

 

 

Դիտվել է 774 անգամ:
Print Friendly

Leave a Reply