Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 3, 2011 14:38

Օգոստոսի 2-ին ժամը 14.28-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.45-ին:

Մ.Մխիթարյանի տան բակում այրվել է անասնակերի պահեստարանի տանիքի ծածկը` 130 քմ. մակերեսով և ներսում ` 700 հակ անասնակեր:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

***

Նույն օրը ժամը 19.52-ին ահա­զանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի հարակից տա­րածքում այրվում է ցորենի արտ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.15-ին, մարվել` 20.35-ին:

Այրվել է 80 քմ. ցորենի հնձած արտ և 40 հակ ծղոտ:

 

***

Օգոստոսի 3-ին ժամը 04.14-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծրունի եղ­բայր­ների փողոցի թիվ 95 տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշ­վարկ

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել` 08.10-ին:

Ամբողջությամբ այրվել է Վ.Սուբնիշյանին պատկանող տունը 80 քմ. մակերեսով:

 

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply