Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 3, 2011 14:34

Օգոստոսի 2-ին եւ 3-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում շարունակվել են մոլեգնել հրդեհները: Մասնավորապես հրդեհի հետեւանքով Արա­գածոտնի մարզի Փարպի գյուղի մոտակայքում այրվել է 20 հա խոտածածկ տարածք, Երևան քա­ղաքի Աշտարակի խճուղի թիվ 84/1 հասցեի հարակից այգում`2000 քմ, Կոտայքի մարզի  Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 6-րդ կմ-ի հարակից տարածքում` 1000 քմ, Երևան քա­ղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 31 շենքի հարակից տարածքում “Դալմայի” այգի­ներում` 1000 քմ, Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հարակից տարածքից`25 հա, Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հարակից տա­րածքում`1 հա, Արագածոտնի մարզի Օշականի գյուղի հարակից տա­րածքում` 2 հա խոտածածկ տարածք, 500 քմ. խաղողի այգի, 300 կգ պահեստավորված անասնակեր,  Երևան քաղաքի “Հարավ-կովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ-ի “Կարմիր բլուր-5” կայարանի մոտակայքում` 2500 քմ. խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի հարակից տա­րածքում`2 հա, Արագածոտնի մարզի Լուսաղբյուր գյուղի գերեզմանատան տա­րածքում`5 հա, Երևան քա­ղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 2-րդ փողոցի հարակից  տարածքում`2000 քմ, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի Ջերմոցների փողո­ցի հարակից տարածքում`8000 քմ, Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 75 հասցեում գտնվող “Մաքուր երկաթ” փորձառարական գործարանի հարակից տարածքում`2 հա, Արմավիրի մարզի Արմա­վիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցում`  “Արմավիր կաթ” ՓԲԸ-ի տարածքում`8000 քմ,  Կոտայքի մարզի Զովունի գյուղում` 5 հա, Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 66 կիսակառույց շենքի հարակից  տարած­քում` 3000 քմ, Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի “Սաղմոսավանք” եկեղեցու հարակից տարածքում` 15 հա, Վայոց ձորի Ռինդ գյուղին պատկանող “Սպիտակ քար” կոչվող արոտավայրում`8 հա,  Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ՈՒլատիտիկ թաղամասում` 1500 քմ ,  Երևան քաղաքի Լուկաշին թաղամասի հարակից այգիներում` 17 հա բուսածածկ տարածք և 3 հա այգի, Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 23 հասցեի հարակից խոտածածկ տարածքում`  5000 քմ. և կոճղեր, Երևան քաղաքի “Քա­նա­քեռի” գերեզմանատան տարածքում` 2000 ք.մ. բուսածածկ տարածք և աղբ, Երևան քաղաքի Մելքու­մով փողոցի թիվ 54 հասցեի հարակից խոտածածկ տարածքում`3000 քմ,  Արագածոտնի մարզի Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հարակից տարածքում`2000 քմ: Բոլոր նշված դեպքերում հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:

 

 

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply