Ճապոնիային է մոտենում հզոր թայֆունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2011 11:22

Ճապոնիայի հարավին է մոտենում հերթական հզորագույն թայֆունը: Իշխանությունները  վտանգի մասին նախազգուշացրել են Օկինավայի և արևմուտքի ու արևելքի մի շարք պրեֆեկտուրաների  բնակչությանը:

Ինչպես այսօր հայտնել են ազգային օդերևութաբանության վարչությունից, արդեն առաջիկա օրերին Ճապոնիայի հարավային կղզիների մոտ ուժեղ քամի կլինի, իսկ ալիքների բարձրությունը 10մ կհասնի: Այս սեզոնին արդեն 9-րդ , օդերևութաբանների որակմամբ`  «շատ հզոր» թայֆունը, որի քամու արագությունը էպիկենտրոնում կազմում է վայրկյանում 45 մ, այժմ գտնվում է Մինամիդայտոզիմա կղզուց հարավ-արևելք:

 

Դիտվել է 1463 անգամ:
Print Friendly

Leave a Reply