Բրիտանուհին իր հղիության մասին իմացել է ծննդաբերությունից 3 ժամ առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2011 11:10

Բժիշկներն  ուղիղ 9 ամիս բուժում էին կնոջը` հավատացած որ նա աղիքային խնդիր ունի: 21-ամյա բրիտանուհին` Բելինդա  Ուեյթն,  իր համար անսպասելիորեն  երեխա ունեցավ: Բժիշկներն այդ ողջ ընթացքում չեն նկատել, որ նա հղի է:

Այս զավեշտալի պատմությունը տեղի է ունեցել Բեմփթոն քաղաքում: Երբ կինը դիմել էր տեղի հիվանդանոց փորի ցավից, քնատությունից ու այտուցներից բողոքով, բժիշկներն ախտորոշել էին «գրգռված աղիքների ախտանիշ»ու  դրան համապատասխան բուժում նշանակել: Սակայն,   ամիսներ անց կինը կրկին հիվանդանոց էր գնացել` կրկին այտուցներից բողոքով: Այդ ժամանակ էլ նրան ասել էին, թե այտուցը ալերգիայի կամ էլ հոդատապի հետևանք է: Հետո անալիզներ կատարելուց  հետո  պարզվել էին, որ նա ընդամենը  երեք ամսական հղի է և տուն են ուղարկել:

Սակայն, բառացիորեն մի քանի ժամից տանը Բելինդան ծննդաբերել է ու  4 կգ  քաշով աղջիկ է ունեցել: Ծնունդն ընդունել է նրա սկեսուրը:  Չկասկածելով անգամ, որ կարող է հղի լինել, կինն ակտիվ կյանք էր վարել, կարուսել  նստել, ինչպիսին  «ամերիկյան բլուրներն» են  և նույնիսկ մի անգամ էլ մեքենայի տակ էր ընկել: Ինքն ասել է, որ երբեմն փորում տարօրինակ շարժում էր զգում, սակայն որ դա կարող է հղիություն լինել` երբեք մտքով չի անցել, քանի որ հաճախակի էր բժշկի այցելում:

 

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply