Հայաստանը մտադիր չէ ԱՄՆ-ին վարձակալության հանձնել «Էրեբունի» օդանավակայանը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 3, 2011 10:35
ՀՀ ԱԳՆ-ում Մեդիամաքս-ի աղբյուրն այսօր կտրականապես հերքել է տեղեկություններն այն մասին, թե իշխանությունները բանակցություններն են վարում ԱՄՆ-ի հետ` “Էրեբունի” օդանավակայանի վարձակալության շուրջ:
«Նման տեղեկությունները պարզապես անհեթեթ են», – ասել է դիվանագիտական աղբյուրը:
Բանակցությունների մասին տեղեկատվությունն այսօր հրապարակել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ “Էրեբունի” օդանավակայանում է տեղակայված ռուսական ավիացիոն խումբը, որը ռուսական 102-րդ ռազմակայանի մաս է կազմում: Խումբը համալրված է ՄիԳ-29 կործանիչներով:






Facebook
Tweet This
Email This Post
