Դի Կապրիոն ճանաչվել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 3, 2011 10:16
Դի Կապրիոն գլխավորում է Forbes-ի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը: 2010-ից 2011-ը ընկած ժամանակահատվածում նա կարողացել է աշխատել 77 մլն դոլար: Forbes –ը նշում է, որ դերասանի եկամուտների վրա դրական անդրադարձ են ունեցել «Անիծյալների կղզիները»-ն ու «Սկիզբը» ֆիլմերը:
Ըստ պարբերականի տվյալների` այդ երկու ֆիլմերը հավաքել են 1,2 մլրդ դոլար: Ի դեպ, նախորդ տարի նույն ցուցակում նա զբաղեցնում էր 5-րդ տեղը:
Երկրորդ տեղում Ջոնի Դեպն է` 50 մլն դոլարով, նախորդ տարի նա էր գլխավորում այս ցուցակը` 75 մլն դոլարով: Երրորդ տեղում Ադամ Սենդլերն է (40մլն դոլար), չորրորդում` Ուիլ Սմիթը (36 մլն-ով): Հնգյակը եզրափակում է Թոմ Հենքսը` մեկ տարում աշխատելով 35 մլն դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
