Բալթիկ ծովի հատակին գտել են Սթոունհենջի նման ինչ-որ բան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2011 9:59

Շվեդ հետազոտողները Բալթիկ ծովի հատակին գտել են գլանաձև օբյեկտ, որը կարող է այլմոլորակային ծագում ունենալ: Տարօրինակ գոյացությունը , որն  անթերի գլանի ձև ունի, հայտնաբերվել է 90 մ խորության վրա `  Շվեդիայի ու Ֆինլանդիայի ափերի մոտ գտնվող Բոտնիկական ծոցում, հունիսին:

Պետեր Լինդբերգը, որ  ղեկավարում էր այդ հատվածում կորած շամպայնի բեռնարկղը որոնող  արշավախումբը, հայտարարել , որ ծովում արդեն 18 տարի է աշխատում ու շատ տարօրինակ բաներ է տեսել, սակայն ավելի անբնական գոյացություն երբևէ չի հանդիպել:  Բացարձակ  կլոր ձև ունեցող գլանը 18մ  տրամագիծ ունի:

Նրանք երկու վարկած են առաջ քաշում. գտածոն  Բոտնիկական ծոցում խորտակված ՉԹՕ  է կամ էլ Սթոունհենջի նման ինչ որ կառույց: Ցավոք, արշավախումբը համապատասխան ֆինանսավորում չունի  հետազոտությունները շարունակելու համար: Եթե պարզվի, որ  գտածոն իսկապես այլմոլորակային ծագում ունի, ապա  այն մեծ աղմուկ կհանի, կդառնա իսկական գիտական սենսացիա, իսկ եթե այն բնական գոյացություն է, ապա կստացվի, որ հսկայան գումարներն ապարդյուն են ծախսվել:

 

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply