Ինդոնեզիայում սկսել են բուժվել ռելսերի հոսանքով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 3, 2011 9:22
Ինդոնեզական Ռավա Բուայա քաղաքի արևմուտքում բուժման նոր մեթոդ են կիրառում, որի հետ ավանդական բժշկությունը չի կարողանում ոչ մի կերպ հարցերը լուծել:
Ինդոնեզացիները բուժման նոր աղբյուր են համարում երկաթուղային ռելսերի միջով անցնող հոսանքը: Մի կին ասում է, որ այդ հոսանքն իրեն օգնում է շաքարախտի, բարձր ճնշման ու խոլեստերինի ախտանշանների դեմ պայքարել: Այդ հոսանքով բուժվելու հաջորդ առավելությունը նրանում է, որ ռելսերին կարելի է պառկել լրիվ անվճար, իսկ բժիշկներն իրենց ծառայությունների դիմաց այնպիսի գումարներ են պահանջում, որ ինքը չունի: Կնոջն այդպես «բուժվել» ոգեշնչել է տեղացի չինացու հետ կատարված դեպքը:
Լեգենդի համաձայն, մի չինացի կաթվածից հետո մասնակի անդամալուծվել է: Հետո նա որոշել է ինքնսպան լինել ու պառկել է ռելսերին` Ռավա Բուայա կայարանի մոտ: Սակայն ռելսերով անցնող հոսանքը ոչ միայն նրան չի սպանել, այլև ազատել է անդամալուծությունից: Չինացու հետ կատարվածը որքանով է ճիշտ, հնարավոր չէ ասել, սակայն, կայարանի այդ հատվածն այժմ մարդաշատ է` ռելսերի երկայնքով մեկ սփռված են անբուժելի հիվանդները: Սակայն, նման էքստրեմալ բուժման դեմ պայքարելու նպատակով ոստիկանությունը 1800 դոլար տուգանք է նշանակել ու սպառնում է 3 ամսվա ազատազրկմամբ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել կրճատել «բուժվողների» թիվը: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, ճանապարհային այդ հատվածը շատ վտանգավոր է: Նրանք նշում են, որ էլեկտրաշոկային թերապիան ավանդական բժշկության մեջ կիրառվում է հոգեկան հիվանդությունների ու գլխուղեղի մի քանի հիվանդությունների դեպքում: Բուժման այդ «եղանակի» արդյունավետության հավաստումներ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
