Գվատեմալացի զինվորներին դատապարտել են 6000 տարվա ազատազրկման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2011 8:40

Գվատեմալայի դատարանը դատապարտել է նախկին 4 զինվորներից  յուրաքանչյուրին 6000 տարվա ազատազրկման ` քաղաքացիական կռվի ժամանակ կատարած սպանությունների համար:

Զինվորները մեղավոր են ճանաչվել 1982-ին Գվատեմալայի Դոս Էրրես ավանի հյուսիսում կատարված ընդհանուր առմամբ 201 մարդու սպանության մեջ: Այն ժամանակ բանակի հատուկ ստորաբաժանումը, որտեղ նրանք ծառայում էին,  բնակչության շրջանում  «մաքրություն» իրականացրեց. սպանեցին բոլոր նրանց, ում կասկածում էին ձախ թևի պարտիզանների հետ համագործակցելու մեջ:

Նրանցից 3-ը ստացել են 30-ական տարի` յուրաքանչյուր սպանության, ինչպես նաև մարդկության դեմ կատարած հանցագործության համար ստացել են 6060 տարի: Վերջին` 4-րդ զինվորի դատավճռին ավելացավ նաև 6 տարի` գողության համար: Զինվորներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

2001-ին  Գվատեմալայի այն ժամանակվա նախագահ Ալֆոնսո Պորտիլիոն հայտարարել էր, որ սպանդի համար պատասխանատվություն է կրում պետությունը ու կարգադրեց զոհվածների ընտանիքներին 1,8 մլն դոլար վճարել: Այդուհանդերձ, այն ժամանակ քրեական գործ չի հարուցվել:

Գվատեմալայում քաղաքացիական պատերազմն ընթացել է 1960-1996 թթ: Հիմնական հակամարտող կողմերը պետությունը կառավարող ռազմական դիկտատորներն ու պարտիզանական ձախ թևն էին: Ողջ ընթացքում սպանվել ու անհայտ կորել են  ավելի քան 200 հազար մարդ:

 

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply