Ռիհանան մերկ պարել է կարնավալում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2011 17:23

Հայտնի երգչուհին արձակուրդներին վերադառնալով տուն` Բարբադոս, մասնակցել է ամենամյա հանդերձավորված պարային փառատոնին:

Աստղը տոնի ժամանակ Ռիոյի լավագույն ավանդույթներով է ներկայացել` հագել է բիկինի: Ամառվա այս օրերին Բարբադոսում ավանդաբար անց է կացվում «Գրանդ Կադումեն» փառատոնը` ի նշանավորումն տոնական սեզոնի փակման: Այս փառահեղ շոուն, բնականաբար, երգչուհին բաց թողնել չէր կարող: Երգչուհու արժանիքները հազիվ էին տեղավորվում  կարմրաոսկեգույն լողազգեստոի մեջ:

Ինչպես և սպասվում էր, նա դարձավ փառատոնի թագուհին: Նա հրաշալի տրամադրություն ուներ ու անընդհատ կուրծքն էր շտկում ու  լուսանկարվում, ազգային երգեր էր կատարում ու կրքոտ պարեր պարում: Նա այս  փառատոնի օրերին թվիթերում  գրել է. «Ւմ ժողովուրդը, իմ մարդիկ, Բարբադոս, ես սիրում եմ քեզ»:

Վերջերս Ռիհանային հայրենիքում դեսպան են հռչակել:

 

Դիտվել է 2283 անգամ:
Print Friendly

Leave a Reply