Գեղարքունիքում սկսվել է հացահատիկի հունձը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 2, 2011 17:00

Գեղարքունիքի մարզի ցածրադիր գոտու որոշ հատվածներում արդեն սկսվել է ցորենի եւ գարու արտերի հունձը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, հնձվել է մոտ 800 հեկտար հացահատիկ, եւ հեկտարի միջին բերքատվությունն առայժմ կազմում է 18-20 ցենտներ: Ջրովի արտերում եւ ֆերմերային որոշ տնտեսություններում հեկտարի միջին բերքատվությունը հասնում է մինչեւ 30 ցենտներ:

Անցած աշնանը ՀՀ կառավարության տրամադրած 300 տոննա բարձրորակ աշնանացան ցորենի սերմացուից ստացված բերքի՝ մեկը երկուսի դիմաց վերադարձվող բաժինը մարզպետարանի կողմից հատկացվելու է համայնքներին՝ որպես երկրորդ վերարտադրության բարձրորակ սերմացու տնտեսություններին վաճառելու պայմանով: Մարզում առկա 42000 հեկտար հացահատիկային արտերի հունձը եւ տեղափոխումը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի առաջին տասնօրյակը: Եղած տեխնիկական միջոցները բավարար են՝ հացհունձը ժամանակին ավարտելու համար:

 

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply