Եվրոպական հանձնաժողովը գոհ է հայ- թուրքական հարաբերությունների զարգացումից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2009 17:26

benita-ferrero-waldnerԵվրոպական հանձնաժողովը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը` հարաբերությունները կարգավորելու գործընթացի զարգացման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է ԵՄ հանձնակատարներ Բենիտա Ֆերրերո -Վալդների և Օլլի Ռեյնի` Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ հայտարարության մեջ:

«Եվրոպական հանձնաժողովը մեծ կարևորություն է տալիս դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունների արագ և կայուն իրականացմանը: Այս համաձայնությունը պետք է նպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը»,-ասված է հանձնակատարների հայտարարության մեջ:

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply