Մոլորվել են Զոլաքար գյուղի բնակիչները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 2, 2011 16:13

Հուլիսի 31-ին` ժամը 18.06-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչներ 1966թ. ծնված Լուսիկ և 2006թ. ծնված Աշոտ Հարոյանները մոլորվել են Զոլաքար և Աստղաձոր գյուղերի հարակից անտառում եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հավանական դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի Հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 19.00-ի սահմաններում ոստիկանության և հրշեջ-փրկարարների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում Վաղաշեն-Զոլաքար գյուղերի հարակից անտառում հայտնաբերվել են վերը նշված անձինք:

 

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply