Ախուրյանում 22-ամյա երիտասարդ է խեղդվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 2, 2011 16:09

Հուլիսի 31-ին` ժամը 14.48-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում` հարակից Ախուրյան գետում քաղաքացի է ջրահեղձվել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Տեղում պարզվեց, որ տեղի ուժերով հնարավոր չէ իրականացնել որոնողական աշխատանքները և անհրաժեշտ է ջրասուզակ:

Ժամը 17.20-ին դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 19.40-ին փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել նույն գյուղի բնակիչ 1989թ . ծնված Ազատ Ալեքսանյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

 

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply