Նախագահն ընդունել է Վիկ Դարչինյանին ու նրա պրոմոութեր Գերի Շոուին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 1, 2009 17:38

mar_6012Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է hանրաճանաչ պրոմոութեր Գերի Շոուին, ով նաև բռնցքամարտի գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի պրոմոութերն է: Զրույցին մասնակցել են նաև Վիկ Դարչինյանը և ԱԺ պատգամավոր, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Գերի Շոուն Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա գարնանը Հայաստանում կազմակերպել Վիկ Դարչինյանի մենամարտերից մեկը` նշելով, որ Հայաստանում դեռեւս պրոֆեսիոնալ բռնցքամարտի մարտեր չեն անցկացվել:

Ողջունելով գաղափարը` նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այն մեծ հաճույք կպատճառի պրոֆսիոնալ բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուներին, ինչպես նաև Հայաստանը ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու լավ առիթ կլինի:

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply