Փրկարարները վերելակից հանել են 21-ամյա Ջանիկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 2, 2011 16:07
Հուլիսի 31-ին` ժամը 14.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի թիվ 18 շենքի վերելակը խափանվել է, իսկ վերելակում երեխա է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 3-րդ հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով վերելակից անվնաս դուրս է բերվել նույն շենքի բնակիչ 1990թ. ծնված Ջանիկ Գևորգյանը:






Facebook
Tweet This
Email This Post
