Սևանում բախվել է երկու ջրային մոտոցիկլետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 2, 2011 16:03
Հուլիսի 30-ին ժամը 22.30-ին Սևանի ջրափրկարարական ծառայությունից հաղորդեցին, որ ժամը 17.48-ին Սևանա լճի «Ցամաքաբերդի» լողափից 150 մ հեռավորության վրա բախվել են երկու ջրային մոտոցիկլետ, իսկ վարողները ընկել են ջուրը: Լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ջրից դուրս են բերել և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչներ 1990թ.ծնված Վաղինակ Խաչատրյանին և 1991թ. ծնված Վիգեն Խաչատրյանին, որոնք այնուհետև տեղափոխվել են Սևան քաղաքի հիվանդանոց:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
