Մուշավանում 500 պտղատու ծառ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 2, 2011 15:57

Հուլիսի 30-ին`ժամը 02.04-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 տանը:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշ­վարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.07-ին, մարվել` 04.15-ին:  Այրվել են Հ.Կարապետյանին պատկանող հացատան տանիքի ծածկը` 50 քմ. մակերեսով (հացաթխման պարագա­ներ, ալյուր և բուրդ) և  կից անասնագոմի հողե տանիքի բուսածածկույթը` 70 քմ. մակերեոսվ:

Հուլիսի 30-ին  ժամը 15.33-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արևիկ գյուղի հարակից ցորենի հնձած արտում:  Դեպքի վայր է մեկնել Ախուրյան գյուղի մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժամը 15.55-ին:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.00-ին, մարվել` 16.13-ին:  Այրվել է Հ. Հովհաննիսյանին պատկանող 3 հա հնձած ցորենի արտը:

Նույն օրը ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մուշավան գյուղի ամառանոցների հարակից խոտածածկ տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.36-ին, մարվել` 18.02-ին:  Այրվել են 2 փայտյա ոչ բնակելի տնակ, 5 հա խոտածածկ տարածք և 500 պտղատու ծառ:

Հուլիսի 31-ին ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սարուխանյան փողոցի թիվ 3 տանը:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.05-ին, մարվել` 15.35-ին: Այրվել է Ծ.Մարտիրոսյանի տան տանիքը` 40 քմ մակերեսով, այնտեղ կուտակած 3 խմ փայտ և մեկ պահարան:

Հուլիսի 31-ին` ժամը 19.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 237/017 տնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.04-ին, մարվել` 20.19-ին: Այրվել է Հովսեփխանյանին պատկանող տնակի տանիքը` 30 քմ մակերեոսվ:

Օգոստոսի 2-ին ժամը 05.15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.45-ին, մարվել` 06.55-ին: Ամբողջությամբ այրվել է Լ.Թավրազյանին պատկանող բնակելի տնակը 27 քմ. մակերեսով:

 

 

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply