Սպասելիքներ Հայաստանի շախմատիստներից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 2, 2011 16:09
Այսօր Հնդկաստանի Չենայ քաղաքում կմեկնարկի մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը:Ստուգատեսին Հայաստանից կմասնակցի երեք խաղացող: Սպասելիքները հատկապես մեծ են մեր պատանիներից: Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում չեմպիոն դարձած Ռոբերտ Հովհաննիսյնն այս անգամ էլ պետք է փորձի հաստատել իր բարձր կարգը: Սամվել Տեր-Սահակյանը նախկինում քանիցս հաջողությամբ մասնակցել է այս ստուգատեսին, սակայն չեմպիոն չի դարձել: Այնպես որ, նա էլ կարող է լրացնել բացը: Իսկ մարզուհիների մրցաշարում Հայաստանը կներկայացնի Մարիա Գևորգյանը: Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 13 տուրով: Հաղթողների անաունները հայտնի կդառնան օգոստոսի 15-ին:






Facebook
Tweet This
Email This Post
