Թունավորումներ սնկից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 2, 2011 15:55

Հուլիսի 29-ին ժամը 19.40-ի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 1 հի­վան­­­դանոցից  տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.00-ի սահ­­­ման­ներում սնկից թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել 1946 թ.ծնված Սոֆիկ Խառատ­յանը, որը ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Հուլիսի 31-ին ժամը 01.59-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվան­դանոցից  ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 01.35-ին սնկից թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Խորենացու փողոցի թիվ 4 շենքի 15-րդ բնակարանի բնակիչներ 1972թ. ծնված Հրաչիկ Հովհաննիսյանը և 1982թ. ծնված Տաթև Ղամբարյանը:Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նույն օրը ժամը 05.03-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվան­դանոցից  ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 04.20-ին սնկից թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան 1-ին փողոցի թիվ 23 տան բնակիչներ 1939թ. ծնված Լավրենտ Գրիգորյանը, 1973թ. ծնված Արմեն Գրիգորյանը և 1978թ. ծնված Աննա Սահակյանը: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply