Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 2, 2011 15:46

Հուլիսի 30-ին ժամը 04.41-ին ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:

Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Լոռու մարզի «Ախթալայի կամրջի» հարակից տարած­քում: Դեռևս չպարզված հանգամանքներում «Պրիորա» մակնիշի (պետհամարանիշը վնասված է` երեևում են միայն թվերը 26-226) ավտոմեքենան  դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ՌԴ քաղաքացի, վարորդ 1979թ. ծնված Ալիխան Վրոյանը, ուղևորներ ՌԴ քաղաքացի, 1956թ. ծնված Արշակ Թամոյանը և Արմավիրի մարզի բնակիչ  1979թ. ծնված Ռոստամ Համոյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մինչև հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և «1-03» ծառայության ավտոմեքենայով հոսպիտալացվել Ալավերդի քաղաքի հիվանդանոց: Բժիշկ­ների կողմից տուժածների առողջական վիճակը գնա­հատ­վել է բավարար:

 

Դիտվել է 760 անգամ:
Print Friendly

Leave a Reply