Սահմանվել են թանկարժեք մետաղների ընթացիկ շաբաթվա պետական գները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 2, 2011 15:43
ՀՀ ֆինանսների նախարարության ,,Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան’’ գործակալության կողմից 01.08.2011-07.08.2011թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` գնման գին` 17388.88 (+92.82), բացթողնման գին` 18900.96 (+100.9), ԱՐԾԱԹ` գնման գին` 433.72 (+3.00), բացթողնման գին` 471.43 (+3.26), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19261.53 (+17.49), բացթողնման գին` 20936.45 (+19.01), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8838.24 (+227.29), բացթողնման գին` 9606.78 (+247.05):
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին






Facebook
Tweet This
Email This Post
