Դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 2, 2011 15:08

Հուլիսի 29-ին`ժամը 09.26-ին անձը չպարզված քա­ղա­քա­ցուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ-Մարալիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունե­ցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ և առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնու­թյունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել» մակնիշի 22ԼՍ158 պետհամարանիշով ավտո­մե­­քենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ 1978թ.ծնված Վազգեն Աբաջ­յա­­նը և ուղևոր 1987թ.ծնված Աիդա Գալստյանը ստացել են տար­բեր աստիճանի մարմնական վնաս­­վածքներ, մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս են բերվել ավ­տո­մե­քե­նայից և հոսպիտալացվել Արթիկ քաղաքի հիվանդանոց: Տուժածների առողջական վիճակը բժիշկների կող­մից գնահատվել է միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է ավտոմենքենայի հովացման և վառելիքա-քսուքային նյութերից տարածքի լվացման աշխատանքներ:

 

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply