Վերջին օրերին «Շտապ բուժօգնություն» ծառայության կանչերի թիվն ավելացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 2, 2011 13:11

Վերջին երկու օրերին «Շտապ բուժօգնություն» ծառայության կանչերի թիվն ավելացել է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը, հուլիսի 31-ին գրանցվել է 498 կանչ, իսկ օգոստոսի 1-ին’ 543, սա այն դեպքում, երբ ամռան ամիսներին ստացվում էր միջինը 470 կանչ:

«Դժվար է միանշանակ ասել, որ կանչերի ավելացումը մայրաքաղաքում արձանագրված բարձր ջերմաստիճանի առկայությամբ է պայմանավորված: Դա պարզ կլինի առաջիկա օրերին»,-ասաց Թ. Պետրոսյանը: Կանչերը հիմնականում կապված են սիրտ- անոթային հիվանդությունների, վնասվածքների, բարձր ջերմության հետ եւ այլն:

Մասնագետները հիշեցնում են, որ շոգ եղանակներով պայմանավորված’ առավել ուշադիր լինեն խրոնիկ հիվանդություն ունեցող անձինք, հղիները, ծերերը: Պետք է խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից, կրել գլխարկներ, ակնոցներ, շատ հեղուկ խմել:

Նշենք, որ շուրջօրյա աշխատում է «Շտապ բուժօգնության» ծառայության 33 գծային բժշկական բրիգադ:

 

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply