Ծեծից մահացել է նորակոչիկ զինծառայողը. նրան ծեծի ենթարկած սպան ձերբակալված է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 1, 2009 17:03

zinvac-uzherՊաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական հոսպիտալում այսօր առավոտյան` ժամը 8-ին, մահացել է 3 ամսվա զինծառայող, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ 18-ամյա Արամ Մկրտչյանը:

Արամը ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալ էր տեղափոխվել օգօստոսի 28-ին Վայքի զորամասից, որտեղ նրան 3 անգամ դաժան ծեծի էր ենթարկել վաշտի հրամանատար Անդոկ Գասպարյանը:

ՊՆ մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանն «Անկախ»-ին տեղեկացրեց, որ Անդոկ Գասպարյանը ձերբակալվել է դեպքից անմիջապես հետո և այժմ իրականացվում է հետաքննություն` պարզելու դեպքի մանրամասները: «Մնացած մանրամասները կհրապարակվեն հետաքննությունից հետո»,- ասաց Շահսուվարյանը:

Դիտվել է 1625 անգամ:
Print Friendly

Leave a Reply