Տխուր օրեր Տրապիզոնում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 2, 2011 12:52
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ավարտվեց «Եվրոպայի երիտասարդական օլիմպիական օրեր» ամառային 11-րդ փառատոնը:Մեր երկրի ներկայացուցիչներից մրցումների վերջին օրը համեմատաբար հաջող հանդես եկավ մարմնամարզիկ Արմեն Պետրոսյանը, ով նժույգաթափերում գրավեց 7-րդ տեղը: Լողորդներից լավագույն արդյունք ցույց տվեց Դավիթ Հունանյանը, որը 100 մ թիկնալողում 26-րդն էր: 70,8 կմ մրցավազքում Հայաստանի հեծանվորդներից ամենաբարձր արդյունքը ցույց տվեց Հովհաննես Հովհաննիսյանը, ով ճանաչվեց 13-րդը: Հավելենք, որ Հայաստանի 22 ներկայացուցիչներից Տրապիզոնում միայն մեկ մեդալ էին նվաճել: Բրոնզե պարգևի էր արժանացել 50 կգ քաշային ձյուդոյիստ Վահագն Հովհաննիսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
