Աֆղանստանում 3 ամերիկացի զինվոր է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 5, 2009 15:53

afxanstan-1Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի հյուսիսարևելյան Կաբսիա շրջանում, երբ զինյալները, հարձակվելով ամերիկյան զինծառայողների մեքենայի վրա, ռումբ են նետել նրանց վրա: Պայթյունի պատասխանատվությունը ոչ մի կազմակերպություն դեռ չի ստանձնել, սակայն լրատվամիջոցներն այն վերագրում են Իսլամական կուսակցության զինյալներին, որոնց առաջնորդ Քալբեդդին Հիքմեթյարը տարիներ շարունակ պայքար է մղում իշխանությունների դեմ այդ տարածքներում: Ըստ վերջին տվյալների` անցած 4 օրերի ընթացքում 9 ամերիկացի ու բրիտանացի զինծառայողներ են զոհվել Աֆղանստանում:

Al-Jazeera

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply