Հայաստանի հավաքականը շարունակում է պայքարը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 2, 2011 12:17
Մակեդոնիայում կազմակերպված մինչև 16 տարեկան բասկետբոլիստներիների Եվրոպայի առաջնության B խմբի ենթախմաբի C խմբի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 81:63 հաշվով հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչներին և վաստակած 8 միավորով գրավեց երկրորդ տեղը: 10 միավորով առաջին տեղում Հունգարիայի հավաքականն է: Հայաստանը պայքարը շարունակում է F խմբի որակավորման մրցաշարում: Նույն խմբում են նաև Բոսնիայի, Իսրայելի, Հունգարիայի հավաքականները: Վերջինիս հետ մերոնք չեն մրցի: Իսկ ահա, օգոստոսի 3-ին և 4-ին Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Բոսնիայի և Իսրայելի ներկայացուցիչները: Կիսաեզրափակիչ փուլում պայքարը կշարունակեն երկու լավագույն թիմերը:






Facebook
Tweet This
Email This Post
