Մորիսին Նորվեգիայի սպանդը համեմատել է «Մաքդոնալդսի» հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 2, 2011 11:50
The Smiths խմբի հիմնադիրներից Սթիվեն Պատրիկ Մորիսին հայտարարել է, որ Անդերս Բրեյվիկի իրականացրած սպանդը «ոչինչ» է համեմատած արագ սննդի աշխատակիցների ամենօրյա գործունեության հետ:
Մորիսին այսպիսի հրահրող հայտարարություն է արել Վարշավայում հուլիսի 24-ի ելույթի ժամանակ: «Միսը սպանություն է» երգի կատարումից առաջ երդվյալ բուսակեր Մորիսին ասել է.« Մենք ապրում ենք մարդասպանների աշխարհում, ինչպես ցույց տվեցին ուրբաթ օրվա Նորվեգիայում կատարված իրադարձությունները: Սակայն դա ոչինչ է, եթե համեմատենք այն բանի հետ, ինչ կատարվում է «Մաքդոնալդսում»:






Facebook
Tweet This
Email This Post
