Քաղցրակեր ձկանը զրկել են համեղ պատառից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2011 10:30

Լոնդոնյան Sea Life  ակվարիումում բնակվող քաղցրակեր ձկանը նոր սննդակարգով են կերակրում: Նրա օրաբաժնից հանվել է ձկնիկի պաշտելի շոկոլադապատ վաֆլին:

Գուրամիների ընտանիքի ձուկը, որին կոչում են  Գերի, հրաժարվել էր իր տեսակի համար սովորական կերից: Պարզվել էր, որ Գերին վաֆլիի մեծ երկրպագու է: Վատ սովորույթից նրան հետ պահելու համար  սկսեցին մրգերով «խաբել» Գերիին, քանի որ քաղցրը  ձկան առողջության վրա վատ հետևանքներ էր թողնում:

 

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply