Ֆրանսիան լիբիացի ապստամբներին է փոխանցել Քադաֆիի` կալանքի տակ գտնվող փողերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 2, 2011 9:58
Ֆրանսիան լիբիացի ապստամբներին է հանձնել Մուամմար Քադաֆիի ու նրա մերձավորների սառեցված հաշիվներրը` 259 մլն դոլար: Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությամբ, Ազգային անցումային խորհուրդը լիբիական ընդդիմության իշխանական կառույցն է ու կկարողանա այդ գումարները ծախսել մարդասիրական նպատակով, կարիքների համար:
Փարիզում խռովարարների կառավարության դեսպան Մանսուր Սաիֆ ալ Նասրը հաստատել է, որ «լիբիական ժողովրդին պատկանող»սառեցված ֆինանսները կօգտագործվեն մթերք ու դեղորայք գնելու նպատակով: Ֆրանսիան, ինչպես և արևմուտքի շատ երկրներ, սառեցրել են Քադաֆիի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվները: Ապրիլին արդեն հայտնի էր, որ Ֆրանսիան մտադիր է այդ փողերը վերադարձնել խռովարարներին:






Facebook
Tweet This
Email This Post
