Իսրայելը համաձայնել է Պաղեստինի հետ քննարկել 1967-ի սահմաններին վերադառնալու հարցը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 2, 2011 9:35
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն համաձայնել է Պաղեստինի հետ բանակցել 1967-ի սահմաններին վերադառնալու շուրջ (ավելի վաղ Նաթանյահուն բանակցելուն կտրականապես դեմ էր):
Նա ասել է, որ Իսրայելը պատրաստվում է տարածաշրջանում խաղաղության հասնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` մայիսին արած առաջարկությունների հիման վրա: Որոշ աղբյուրներ ասում են, որ Իսրայելի կառավարությունում բանակցություններ կվարեն այն պայմանով, որ Պաղեստինը կճանաչի Իսրայելի անկախությունը ու հրաժարվի ՄԱԿ-ի կողմից իր պետականության ճանաչումը ստանալուց:
2011-ի մայիսի 19-ին Բարաք Օբաման կոչ արեց Իսրայելին համաձայնել ու վերադառնալ 1967-ի սահմաններին: Նա համոզված է, որ բանակցությունների արդյունքում կձևավորվի երկու պետություն ու կհաստատվեն մշտական սահմաններ Պաղեստինի ու Իսրայելի , Հորդանանի ու Եգիպտոսի միջև:






Facebook
Tweet This
Email This Post
