Թաիլանդի կենդանաբանական այգում շիմպանզեն կերակրում է վագրիկներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2011 9:13

Փոքրիկ կապիկը դրսևորել է իր ծնողական հմտությունները`  վագրիկներին կերակրելով  շշով կաթով:

2 տարեկան Դոդոն հմայել է ու ապշեցրել կենդանաբանական այգու  այցելուներին: Նա վարժ կարողանում է  ծծակը վերցնել ու կերակրել վագրիկներին , որոնք տարբեր տարիքի են ( 3 շաբաթականից 5 ամսական):

Վայրի կատուները նույնպես իրենց գերազանց են դրսևորել, նրանք հնազանդվել են իրենց ավագ ընկերոջը:

Կենդանաբանական այգու աշխատակիցներն ասում են , որ Դոդոյին հատուկ  առաջադրանք են տվել, որը նա գերազանց է կատարել,  դրանից հետո  նրանց մտքով անցել է, որ այդ հմտությունը կարելի  է օգտագործել: Ու այժմ  Դոդոյին, պարբերաբար, պստլիկ գիշատիչներին կերակրելու հանձնարարություն են տալիս:

 

Դիտվել է 947 անգամ:
Print Friendly

Leave a Reply