Թուրքիայում մարմնավաճառության համար վրացի կանայք են ձերբակալվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2011 2:07

Թուրքկան Անթալիայի մոտ գտնվող Ալանիա քաղաքի հյուրանոցներից մեկում ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել եւ 4 վրացի մարմնավաճառների ձերբակալել: Վրացուհիները 20-28 տարեկան են, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը։

Աղջիկների հետ ձերբակալվել է նաեւ այն անձը, ով մեղադրվում է մարմնավաճառության կազմակերպման մեջ։

Ըստ գործակալության, ձերբակալվածները բժշկական ստուգումներն անցնելուց հետո այս պահին գտնվում են նախնական կալանքի տակ: Դատը տեղի կունենա մոտ օրերս, որից հետո էլ հավանաբար նրանց կարտաքսեն Վրաստան:

NEWS.am

 

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply