ԳՖՀ նախագահն ստորագրել է ԱԷԿ-երի աստիճանաբար կանգնեցման օրենքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 2, 2011 0:34

Գերմանիայի նախագահ Կրիստիան Վուլֆը հաստատել է ԱԷԿ-ների աշխատանքը մինչև  2022թ.   դադարեցնող օրենքը:

Ինչպես հաղորդել են երկրի ղեկավարի աշխատակազմից, նախագահը ուշադիր ուսումնասիրել է օրենքի նախագիծը և համոզվել, որ այն չի հակասում սահմանադրությանը:

Օրենքը ուժի մեջ կմտնի  մոտակա օրերին: Այն նախատեսում է անմիջապես փակել ութ ԱԷԿ-ները: Յոթ հները/միչև 1980 թ. կառուցված/ կանգնեցվել են անմիջապես ճապոնական «ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի փակվելուց հետո, ինչպես նաև «Կրյումել»  ԱԷԿ-ը, որը կանգնեցվել է մի քանի տարի առաջ `սարքավորումների բազմաթիվ խափանումներից հետո:

Մնացած իննը ռեակտորները աստիճանաբար կփակվեն    2015 –ից  2022 թ.թ.: Հունիսին և հուլիսին  օրինագիծը հաստատել են  ԳՖՀ-ի պարլամենտի երկու պալատները, բացի դրանից պատգամավորները ընդունել են մի շարք օրենքներ   էներգիայի այլ աղբյուրներ զարգացնելու մասին:

Միայն  մեկը դրանցից չի անցել քվեարկությունը` էներգիայի խնայողության տեխնոլոգիաների համար շինությունների վերակառուցման հարկային արտոնությունների մասին:  Հողային նախարարության ներկայացուցիչների կարծիքով, դա նկատելի կնվազեցնի հարկային մուտքերը ֆեդերալ հողերի գանձարան, հիշեցնում է  ИТАР-ТАСС-ը :

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply