Հոլիվուդի ամենասլացիկ աստղը Հելեն Միրենն է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 1, 2011 22:20
Ռուսական արմատներով անգլիական դերասանուհի Հելեն Միրենին համարել են շոու բիզնեսի աստղերից ամենագեղեցիկ կազմվածք ունեցողը: 66-ամյա «Օսկարի» դափնեկիրը առաջ է անցել իրենից շատ ավելի երիտասարդ բրիտանական ճանաչված գեղեցկուհիներից` մասնավորապես ֆոտոմոդել Քելի Բրուկից:
Հարցումը կատարվել է 2 հազար մասնակիցների միջև:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հղում կատարելով Sky News-ին, դերասանուհին,որ հայտնի է իր միանձնուհիների դերերերով, հավաքել է հետազոտության մասնակիցների 17,65% ձայն: Հետազոտությունը պատվիրել էին սպորտային ակումբները: Երկրորդ տեղը գրավել է ավստրալուհի թոփ-մոդել, դերասանուհի և դիզայներ Էլ Մակֆերսոնը. նրա նկատմամբ իրենց համակրանքը արտահայտել են հարցվածների 10% -ը: Երրորդ տեղում մոդել Քելի Բրուկն է , ով հավաքել է հարցվածների 8,35% ձայները:
Ռեյտինգային աղյուսակը ուժեղ սեռի ներկայացուցիչներից գլխավորում եբ Դեյվիիդ Բեքհեմը, Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Կրեյգը և հայտնի ամերիկյան դերասան Ջոնի Դեպը: Աշխարահռչակ ֆուտբոլիստը 21% -ով բավականին առաջ էր մնացած մասնակիցներից:
Ֆիտնես ակումբների մարկետինգի ծառայության տնօրեն Տոնի Օրմը այդ կապակցությամբ նկատել է. «Հաճելի է, որ «Գեղեցիկ կազմվածք» մրցույթի հաղթողների մեջ տարբեր տարիքի հայտնի մարդիկ են: Դա ապացուցում է ,որ նույնիսկ 40 և 50 տարեկանում կարելի շլացուցիչ տեսք ունենալ»:






Facebook
Tweet This
Email This Post
