Մատուցողուհին մերժել է Բրիտանիայի վարչապետին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 1, 2011 18:20
Իտալիայում մատուցողուհին հրաժարվել է սպասարկել Դեվիդ Քեմերոնին և, կոպտելով քաղաքական գործչին, առաջարկել է ինքնուրույն սեղանը գցել:
Մեծ Բրիտանիայի վարչապետը ընտանիքով Իտալիա էր մեկնել` հանգստանալու: Եվ առաջին իսկ օրը ապշել էր . նա երկու գավաթ սուրճ էր պատվիրել Մոնտեվարկի քաղաքի Dolcenero սրճարանում, իսկ նրան ի պատասխան ասել էին. «Ինքդ քեզ սուրճ լցրու, ես ժամանակ չունեմ»:
«Ես այդ պահին շատ զբաղված էի ու պատկերացում անգամ չունեի, թե ում հետ եմ խոսում»,- արդարացել է մատուցողուհին` Ֆրանչեսկա Արյանին: Հետո նրան բացատրեցին, թե ում է համարձակվել կոպտել:
«Նրան ոչ մեկը չի ճանաչել. նա բոլոր բրիտանացիների նման էր ու սովորական երկնագույն վերնաշապիկ ու տաբատ էր հագել»:
Անորակ սպասարկման ու կոպտության համար վարչապետը մատուցողուհուն թեյավճար չի թողել, ինչին ցինիկ աղջիկը զարմանքով արձագանքել է.«Նա թեյավճար չի թողել, մինչդեռ այնքան հարուստ է…»:






Facebook
Tweet This
Email This Post
