19-ամյա զինվորի մահվան առթիվ քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 1, 2011 17:01
Հուլիսի 29-ին զորամասում ժամկետային զինծառայող Էդուարդ Ալավերդյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Համաձայն քրեական գործի` 19-ամյա զինվորը մարտական հենակետում իրեն ամրակցված ինքնաձիգից վիրավորել է իրեն, ինչը հանգեցրել է նրա մահվանը:
Նախարարի մամուլի քարտուղարը նշել է, որ այսօր` օգոստոսի 1-ին, ամենայն հավանականությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից կձերբակալվի զինվորին ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվող անձը:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Էդուարդ Ալավերդյանը Հրազդան քաղաքից էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 29-ին զինվոր է սպանվել Լեռնային Ղարաբաղի սահմանին:
ԼՂ Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնից հայտնել էին, որ, ժամը 06:45-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Էդուարդ Սիմոնի Ալավերդյանը մարտական հենակետում ստացել է հրազենային գնդակային մահացու վիրավորում:






Facebook
Tweet This
Email This Post
