Իսրայելական զինվորականները սպանել են մի պաղեստինցի պատանու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2009 16:44

map15-ամյա պաղեստինցի մի պատանի է սպանվել իսրայելական զինվորականների կողմից Հորդանան գետի արևմտյան ափին· այս մասին հաղորդում է «BBC»-ն:

Սպանվածի հարազատները պնդում են, որ պատանին իր ընկերների հետ զբոսնելիս է եղել փախստականների ճամբարի և իսրայելական բնակավայրերի միջև ընկած տարածքում: Հենց այդ ժամանակ էլ իսրայելցի զինվորականները կրակ են բացել նրանց ուղղությամբ:

Իսկ իսրայելական բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ զինվորականները կրակ են բացել ի պատասխան պատանիների կողմից նետված այրվող պայթուցիկների:

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply