Բրեյվիկի արիական արտաքինը շինծու է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 1, 2011 15:45

Կապտաչյա շիկահեր  Անդերս Բրեյվիկն   ավելի քան 10 առաջ պլաստիկ վիրահատության է ենթարկվել, որպեսզի  «իսկական արիացու  արտաքին ունենա»: Այդ  մասին այսօր գրում է  բրիտանական  The Telegraph -ը `հղում անելով «նորվեգացի նշանառուի» դպրոցական ընկերոջը:

Նրա խոսքով ,Բրեյվիկը պատմել է, որ փոխել է քթի և դնչի ձևը: Վիրահատությունը կատարել է ամերիկացի պլաստիկ վիրաբույժը:

Ավելի վաղ հաղորդվել է , որ հոգեբանական փորձաքննությունը, որի հետևանքով կպարզվի հոգեկան հիվանդ է արդյոք Բրեյվիկը և քրեական պատասխանատվության հնարավորությունը, կավարտվի նոյեմբերի 1-ին:

Բայց նորվեգական դատաբժշկական կոմիտեի ղեկավարի կարծիքով Բրեյվիկին հոգեկան ճանաչելու հավանականությունը փոքր է, հաղորդում է«Вести ФМ»-ը:

Հուլիսի 22-ին Նորվեգիայում կրկնակի ահաբեկչություն իրականացվեց: Առաջին պայթյունը  տեղի ունեցավ  Օսլոյում `կառավարական  շենքերի կոմպլեքսի մոտ: Մի քանի ժամ անց Անդերս Բրեյվիկը ոստիկանի հագուստով  կրակ բացեց  նորվեգական աշխատավորական կուսակցության  երիտասարդական ճամբարի վրա `Ուտոյա կղզում:

Դիտվել է 1288 անգամ:
Print Friendly

Leave a Reply