Մոսկվա գետում ջրասույզ եղած մոտորանավակի զոհերից էր Ֆիլիպ Զորիյանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 1, 2011 15:38

Մայրը` Թամարա Զորիյանը,  որդու հետ  խոսել է դեպքից մի քանի ժամ առաջ: Ֆիլիպը նրան հայտնել է, որ պատրաստվում է  ընկերոջ ծննդյան տարեդարձը նշելուն: Հուլիսի 31-ին ընկերները պատրաստվել են թուրք ընկերոջ` Նեբզաթի ծնունդը նշել «Ծիծեռնակի» վրա:

«Այդ թուրքի հետ Ֆիլիպը ծանոթացել էր մի քանի տարի առաջ, Մոսկվայում: Հետո որոշել էին  միասին սենյակ վարձել: Նրանց լեզուն էր մտերմացրել. Նեբզաթը ռւսերեն չգիտեր, իսկ Ֆիլիպին, որ Վոլգոգրադից էր Մոսկվա եկել` բնակվելու տեղ էր անհրաժեշտ: Պատահաբար ծանոթանալով, Ֆիլիպը թուրքին ռուսերեն է սովորեցնում, ապա որոշում են միասին բնակարան վարձել, որ էժան լինի»,-պատմել է մայրը:

Այդ չարաբաստիկ երեկույթի ժամանակ մոտորանավակը բախվում է բեռնանավին ու ջրի տակն անցնում, 16 ուղևորից 9-ը ` նավի հետ: Ֆիլիպը Սոչիում 2014-ին անցկացվելիք Օլիմպիադայի կազկոմիետի  PR-ի բաժնում էր աշխատում: «Նա լավատես էր, երջանիկ:  Ասում էր` ամեն ինչ ունեմ, իսկ ինչ էլ չունեմ` կունենամ: Լավ աշխատանք, ընկերներ: Միայն ընկերուհի դեռ չուներ»,-հուզմունքից խեղդվելով պատմել է մայրը:

Ֆիլիպն իր ծնողների միակ երեխան էր:

 

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply