ՀՅԴ օրակարգում դեռ կա ԱԳ նախարարի հրաժարականի հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 1, 2011 16:51

Հայ հեղափոխական դաշնակցության օրակարգում դեռ կա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի հարցը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ընդ որում, Մանոյանը հստակեցրել է, որ ՀՅԴ-ն, ընդհանուր առմամբ, հանդես է գալիս Հայաստանում համակարգային իշխանափոխության օգտին, ներառյալ ԱԳ նախարարի փոփոխությունը: «Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուն նախագահն է: ԱԳ նախարարի հրաժարականի պահանջը ուղերձ է նախագահ Սերժ Սարգսյանին` փոխելու իր քաղաքականությունը, իսկ եթե նա կարող է անել դա` պահելով նախարարին, թող լինի այդպես»,- ամփոփել է Մանոյանը:

Նշենք, որ ՀՅԴ-ն 131 պատգամավոր ունեցող խորհրդարանում ներկայացված է 16 պատգամավորով:

News.am

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply