Տիմոշենկոն պարզել է իրեն կալանավորելու ամսաթիվը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 1, 2011 14:56

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն պարզել է, որ իրեն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրահանգով կալանավորելու են  օգոստոսի 24-ին: Այդ օրը Ոկրաինան նշում է իր Անկախության օրը:  Տիմոշենկոն պարզել է, որ  Յանուկովիչը  մինչ այդ որոշել է ընդդիմության հետ հարցերը լուծել: «Ես, սակայն, կարծում եմ, որ նրանց պլանները չեն իրագործվի»,-ասել է Տիմոշենկոն:

Յուլյա Տիմոշենկոն մեղադրվում է  Ռուսաստանի հետ գազի պայմանագրերի կնքման ժամանակ իրավասությունների չարաշահման մեջ: Նրա նկատմամբ դատավարություն է սկսվել հունիսի 24-ից, որն ընթանում է  լարված մթնոլորտում: Հուլիսի 26-ին ընդհարում տեղի ունեցավ նախկին վարչապետի  կողմնակիցների ու հատուկ նշանակության ջոկատայիններիմիջև, ինչի հետևանքով դատարանի դահլիճում մի քանի նստարան է  ջարդուխուրդ եղել:

Տիմոշենկոն իր անմեղությունը չի պնդում, սակայն հավատացնում է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման: Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա Տիմոշենկոն կդատապարտվի 7-10 տարվա  ազատազրկման:

 

Դիտվել է 5391 անգամ:
Print Friendly

Leave a Reply