«Բի-Բի-Սի»-ի լրագրողները գործադուլ են հայտարարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 1, 2011 14:21

Մեծ Բրիտանիայի լրագրողների ազգային արհմիության անդամները արդեն երկրորդ անգամ է, որ մեկօրյա գործադուլ են հայտարարում` «Բի-Բի-Սի» հեռուստառադիոընկերությունում հաստիքների կրճատման  կապակցությամբ:

Այն սկսվել է  երկուշաբթի`  օգոտոսի 1-ին,  00:01-ին ու կտևի ուղիղ 24 ժամ: Երեքշաբթի օրվանից լրագրողները կդիմեն «իտալական գործադուլ» կոչված միջոցին, այսինքն` կաշխատեն բոլոր պահանջներն ու ձևականությունները պահպանելով:

Սովորաբար, գործադուլի նման տարբերակը հանգեցնում է  աշխատանքային պրոցեսի խանգարման: Արհմիությունում նշում են, որ «Բի-Բի-Սի»-ի ղեկավարությունը չի պատրաստվում  ընդառաջել այն աշխատակիցների պահանջներին, ովքեր հայտնվել են կրճատման տակ:  Պրոֆեսիոնալների կարծիքով, կրճատման տակ են հայտնվել փորձառու աշխատակիցներ, միչդեռ կարելի էր ուղղակի պաշտոնների վերադասավորություն կատարել: Իսկ ընկերությունում հայտնում են, որ  ձեռք առնված միջոցներն  անխուսափելի են: Պլանավորած կրճատումների պատճառով ավելի քան 100 մարդ է դուրս մնում աշխատանքից: Գործադուլի պաճառով խաթարվել է Radio 4-ի  լրատվական ծրագրերի աշխատանքը:

 

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply