Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմամբ կարող է աճել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2009 16:29

Երեւանի եւ Անկարայի` հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վավերացման մասին հայտարարությանն անդրադարձել է նաեւ ամերիկյան մամուլը. «Ուոլ սթրիթ ջըռնըլ»-ի փոխանցմամբ` ապրիլից ի վեր, ինչ հայտարարվել էր հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ծրագրի մասին, սա առաջին իրական առաջընթացն էր: Իսկ «Նյու Յորք թայմս»-ը գրում է, որ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմամբ կարող է աճել Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունները: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հիմնախնդրին` «Նյու Յորք թայմս»-ի լրագրողը մատնանշում է, որ այն շարունակում է հանդիսանալ Թուրքիայի եվրաանդամակցության հիմնական խոչընդոտներից մեկը եւ հակասություններ է ստեղծում թուրք-ամերիկյան հարաբերություններում:

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply