Մաքսանենգներից առգրավել են աշխարհի եզակի կրիաներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 1, 2011 13:52
Մադագասկարի սահմանապահները կալանավորել են մաքսանենգների ու առգրավել կրիաների գրեթե 200 եզակի տեսակ, այդ թվում` մադագասկարյան կտցակուրծք կրիաներ, որոնք համարվում են երկրագնդի ամենախոցելի կենդանիները:
Այդ տեսակի պոպուլյացիան վայրի բնության մեջ հաշվում է ընդամենը 300 առանձնյակ: National Geographic-ի տվյալներով, մաքսանենգները փորձել են երկրից դուրս բերել 169 ճառագայթաձև ու մեկ սարդակրիա:
Կենդանիներին հայտնաբերել են բեռների սկանավորման ժամանակ:
Հայտնի են դեպքեր, երբ բացառիկ կրիաներ են հանվել ինտերնետ վաճառքի: Կրիաներին ձեռք են բերում մսի ու զրահի համար, ինչպես նաև որպես տնային կենդանի: Բացի այդ, Մադագասկարում կրիայի միսը գյուղական բնակչության սննդի բաղկացուցիչ է համարվում:






Facebook
Tweet This
Email This Post
