Հնդկաստանում ծնվել է մի երեխա, որի սիրտը կրծքավանդակից դուրս է

Օրվա լուր | | September 1, 2009 16:52

ob_1_abnormal_pentalogy_of_cantrellՆոր Դելի քաղաքում ծնվել է մի երեխա, որի սիրտը գտնվում է կրծքավանդակից դուրս:

Նորածնին անմիջապես տեղափոխել են Հնդկաստանի Բժշկական գիտությունների ինստիտուտ, որտեղ նրա սիրտը ծածկվել է սինթետիկ մատերիալով, իսկ վարակված արյունը հեռացվել է նորածնի օրգանիզմից. այս մասին «CNN»-ին է տեղեկացրել սրտային վիրահատությունների պրոֆեսոր Ա.Կ. Բիսոյը:

«Երեխան ստացել էր արյան վարակում, որովհետև ծնողները նրան տեղափոխել են մեզ մոտ գնացքով, շատ հեռու վայրից` Հնդկաստանի ու Նեպալի սահմանի մոտից»,-ասել է Բիսոյը:

Չորս օրեկան նորածնի սրտում անցք կա, ինչը բժիշկներին ենթադրել է տալիս, որ երեխայի արգանդային ձևավորման շրջանում կրծքավանդակը չի կարողացել փակվել և սիրտն ամբողջությամբ ծածկել ( այս երևույթը միջազգային բժշկական տերմինով կոչվում է ectopia cordis):

«Այսպիսի դեպք պատահում է 1 միլիոն նորածիններից 5-ի հետ»,-ասել է Բիսոյը: Բժիշկները զարմացել են, թե ինչպես է այդքանից հետո երեխան կենդանի մնացել:

Վիրաբույժներն այժմ պատրաստվում են վիրահատություն անել մի համակարգի օգնությամբ, որը կսառեցնի արյունատար համակարգի աշխատանքը, որ նորածինն արյուն չկորցնի. երեխայի արյունը սառեցվելու է մինչև 18 աստիճան, իսկ վիրահատությունը տևելու է մեկ ու կես ժամ:

«Մենք հուսով ենք, որ կկարողանանք փրկել փոքրիկի կյանքը»,-ասել է պրոֆեսորը:

Նման վիրահատության արվել է 2006թ. ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում: Բժիշկները վիրահատեցին Նասիմ Հասնիին, որը նույնպես ծնվել էր կրծքավանդակից դուրս սրտով:

Ֆլորիդայի հիվանդանոցի բժիշկները «փաթաթել էին» երեխայի սիրտը հենց իր մաշկից վերցրած շերտի մեջ, ինչը փոխարինել էր սրտի բնական պարկին:  Այնուհետև սիրտը տեղադրվել էր նորածնի կրծքավանդակում:

Դիտվել է 2595 անգամ:
Print Friendly

Leave a Reply